«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#80, 2012-05-03 | #81, 2012-05-04 | #82, 2012-05-08


ԹԵՆԻՍԻ ԱՎԱՆԴԱԿԱՆ ՄՐՑԱՇԱՐ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ

Մոսկվայի «Մեգասֆերա» մարզահամալիրում անցկացվեց «Արմենիա-Դիասպորա կապ» խորագիրը կրող թենիսի բաց առաջնության 7-րդ մրցաշարը: Արդեն ավանդական դարձած եւ տարեցտարի մեծ համբավ ու ճանաչում վայելող մարզական այս գեղեցիկ միջոցառումը վերստին կազմակերպվել էր Մոսկվայում Երեւանի քաղաքապետարանի մշտական ներկայացուցիչ Մակար Նահապետյանի ակտիվ ջանքերի շնորհիվ:

Մրցաշարն այս անգամ էլ նպատակ ուներ միավորելու եւ համախմբելու մեր հայրենակիցներին մեծ սպորտի շուրջ, բարձրացնելու երիտասարդ սերնդի հայրենասիրական ոգին, վառ պահելու հայ մարդու կերպարը` առողջ ու ամուր նկարագրով, ինչպես եւ ներգրավելու թենիսի սիրահարներին ակտիվ եւ առողջ կենսակերպում: Առաջնությանն իրենց մասնակցությունն էին բերել նաեւ մեր հայրենակիցների մանկապատանեկան խմբերը, որոնք ժամանել էին տարբեր երկրներից:

Թեեւ մրցավարները հայտարարեցին կոնկրետ հաղթողների անուններ եւ տրվեցին պարգեւներ, սակայն մթնոլորտն այնքան տոնական էր եւ միջոցառումը գունագեղ, որ կարելի է ասել` հաղթեց բարեկամությունը, իսկ առավել ստույգ` հայկական ոգին:

ԳՈՀԱՐ ԲՈՏՈՅԱՆ, Մոսկվա


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4