«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#87, 2012-05-16 | #88, 2012-05-17 | #89, 2012-05-18


ԱՐԵՎԻ ԽԱՎԱՐՈՒՄ` ՕՂԱԿԱՁԵՎ ՓԱՅԼՈՎ

Ըստ ՆԱՍԱ-ի տվյալների` մայիսի 20-ին լուսնի սկավառակը կծածկի արեւը` արեւի 86-տոկոսանոց խավարում առաջ բերելով: Սակայն արեւի ողջ սկավառակը չի ծածկվի, լուսինը ոսկե փայլող շրջագիծ է թողնելու, որը շատ յուրահատուկ պատկեր է ստեղծելու: Դա ամենից լավ երեւալու է Լոս Անջելեսում, այնպես որ այս քաղաքի ժամանակով ժամը 19:42-ին տեղի բնակիչները երկնքում շատ հազվագյուտ խավարման պահ են դիտելու: Խավարումն առաջինը կտեսնեն Չինաստանի բնակիչները, հետո արդեն կդիտեն Հոնկոնգում, Տոկիոյում, Ալյասկայում, Կալիֆոռնիայում եւ այլուր: Google-ում տեղադրված է քարտեզ, որով կարելի է ստուգել այն բնակավայրերն ու պահերը, որտեղ կարելի է ականատես լինել խավարմանը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4