«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#215, 2012-12-01 | #216, 2012-12-04 | #217, 2012-12-05


ՀՐԱՆՏ ԴԻՆՔԸ ԳԵՐՄԱՆԻԱՅՈՒՄ ՀԵՏՄԱՀՈՒ ԱՐԺԱՆԱՑԵԼ Է ՄՐՑԱՆԱԿԻ

Գերմանիայի «Շոնդորֆ Փալմ» հիմնադրամը Հրանտ Դինքին հետմահու շնորհել է «Յոհան Ֆիլիպ Փալմի անվան մամուլի եւ մտքի ազատության» մրցանակը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հյուրիեթ» պարբերականը:

Մրցանակի հանձնման արարողությանը ներկա է գտնվել Հրանտ Դինքի կինը` Ռաքել Դինքը: Նա հայտարարել է, որ իր ամուսինը երբեւիցե մտադրություն չի ունեցել բողոքելու Թուրքիայի դեմ:

«Հրանտի միակ ցանկությունն այն էր, որ Թուրքիան եւ թուրք ժողովուրդն ազատվեն 1915 թվականի ցեղասպանության տրավմայից: Նա գրել եւ խոսել է միայն ճշմարտության մասին: Նա պայքարում էր թուրք ժողովրդին անգրագիտության ճահճից փրկելու համար: Դրա համար վճարեց սեփական կյանքով»,- հայտարարել է Ռաքել Դինքը:

«Յոհան Ֆիլիպ Փալմի անվան մամուլի եւ մտքի ազատության» մրցանակը տրվում է երկու տարին մեկ անգամ: Յոհան Ֆիլիպ Փալմը 1806 թվականին դատապարտվել է մահվանՙ ֆրանսիական վարչակարգը քննադատելու պատճառով:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4